Մարտունու քրեական հետախույզները թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ: Փետրվարի 21-ին, երեկոյան ժամը 10-ի կողմերը, Ներքին Գետաշեն գյուղի դպրոցի մոտից նրանք բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ երկու երիտասարդի` «Լեքսուսով» հանդերձ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ 22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել է անցած տարվա աշնանը:

Նա ստիպված էր նաև ընդունել, որ նույն մեքենայում օգտագործել է թմրամիջոց, նաև հյուրասիրել է 28-ամյա ընկերոջը:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: