Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 224 անգամ` արձակելով 718 կրակոց:

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հերթապահ ստորաբաժանումները շարունակում են ամբողջ ծավալով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրավիճակը եւ առանց կորուստների կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները: