«Եվրատեսիլ 2012»-ի տոմսերի վաճառքը, հնարավոր է, սկսվի հունվարի սկզբին, հայտնում է АPА գործակալությունը՝ վկայակոչելով «Եվրատեսիլի» ադրբեջանական պաշտոնական ֆան-ակումբի կայքը։

Սակայն Ադրբեջանում լուրեր են տարածվել, որ տոմսերն արդեն սկսել են վաճառվել։

Նշենք, որ «Եվրատեսիլ 2012»-ն Ադրբեջանում կկայանա 2012 թվականի մայիսի 22-26-ը։

Հայաստանի մասնակցության հարցը դեռեւս բաց է մնում, քանի որ հայկական կողմը անվտանգության երաշխիքների կարիք ունի։