Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի իշխանություններն առաջարկել են տեղի ձեռներեցներին իրենց խանութներից հեռացնել ռուսական արտադրության օղին։
«Գործադիր հրամանը կտարածվի «Սերպ ի մոլոտ, «Բելուգա» եւ «Ռուսկի ստանդարտ» ալկոհոլային երեք ապրանքանիշների վրա», - ասվում է նահանգապետի կայքում:
Հրամանի համաձայն՝ պետական գործակալություններին եւ ինստիտուտներին հանձնարարվել է դադարեցնել հարաբերությունները ռուս իրավաբանական անձանց հետ, իսկ մանրածախ առեւտրականներին՝ հրաժարվել Ռուսաստանից ալկոհոլի վաճառքից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առնվազն հինգ նահանգների իշխանությունները, ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության, որոշել են վաճառքից հանել ռուսական արտադրության օղին։ Համապատասխան միջոցներ ձեռնարկվել են Վիրջինիա, Նյու Հեմփշիր, Օհայո, Յուտա եւ Փենսիլվանիա նահանգներում, փոխանցում է «Փրայմը»։




























