General Electric ընկերության գիտա-հետազոտական ստորաբաժանումը նոր տիպի հոլոգրաֆիկ օպտիկական դիստ է ստեղծել, որն ունակ է իր մեջ կրել շուրջ 500 գիգաբայթի տվյալներ: Դա 25 անգամ ավելի է, քան Blu-ray դիսկի ծավալը, հաղորդում է CyberSecurity.ru-ն:
Առայժմ հետազոտողներին հաջողվել է այդ ծավալի տվյալներ դիսկի վրա ձայնագրել միայն լաբորատոր պայմաններում` աշխատանքային նախնական տարբերակի եւ հոլոգրաֆիկ դիսկեր կարդալու սարքի օգնությամբ, գրում է NEWSru.com-ը:
Այդ նոր դիսկերի արտադրություն սկսելու ժամկետների մասին դեռ չի հաղորդվում:




























