Ուկրաինացի զինվորականները կրակել են ադրբեջանական ծագմամբ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու վրա, երբ նա ավտոմեքենայով անցնում էր Կրիվոյ Ռոգ մտնելու անցակետով, հայտնում են Ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում ադրբեջանցի է սպանվել. 35-ամյա Մախմուդով Էլդար Ռամզան օղլուն սպանվել է ուկրաինացի զինվորականների կողմից դեպի քաղաք մուտքի անցակետով անցնելիս»,- հայտնում է Report լրատվական գործակալությունը։
Զինվորականները կրակել են նրա ավտոմեքենայի վրա, տղամարդը մահացել է: Պարբերականի տվյալներով՝ Մախմուդովն Ուկրաինայի քաղաքացի էր։
«Ադրբեջանցուն գնդակահարած երկու ուկրաինացի զինվորականները ձերբակալվել են քաղաքի զինվորական դատախազության սանկցիայով։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,- հայտնում է ադրբեջանական կայքը։





























