ՌԴ ԶՈւ-ն կշարունակի հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում «մինչեւ սահմանված նպատակների իրականացումը», հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է РБК-ն։

«Մեզ համար գլխավորը Ռուսաստանն արեւմտյան երկրների կողմից բխող ռազմական սպառնալիքից պաշտպանելն է, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- հավելել է նա։ Նախարարը նաեւ հայտարարել է, որ «ռուսական բանակը չի օկուպացնում ուկրաինական տարածքը, ձեռնարկում է բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»։

Ուկրաինայում հատուկ օպերացիայի գլխավոր խնդիրը Ռուսաստանն Արեւմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելն է, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարը։

«Մեզ համար գլխավորը Ռուսաստանի Դաշնության պաշտպանությունն է արեւմտյան երկրներից բխող ռազմական սպառնալիքից, որոնք փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին մեր երկրի դեմ պայքարում»,- ասել է նա։

Պաշտպանության նախարարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ռուս զինվորականները չեն օկուպացնում ուկրաինական տարածքը եւ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար։ «Ցանկանում եմ ընդգծել, որ հարվածները հասցվում են միայն ռազմական թիրախներին եւ բացառապես գերճշգրիտ զինատեսակներով»,- հավելել է նա։

Բախումների ժամանակ ուկրաինական կողմը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զենքեր եւ խոշոր տրամաչափի ականանետեր է տեղադրում բնակելի շենքերի բակերում, դպրոցների եւ մանկապարտեզների մոտ, իսկ խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան է օգտագործում, ասել է Շոյգուն։

Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին «խիզախության եւ հերոսության, դրված խնդիրների բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ կատարման համար»։