ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում եւ դուրս բերել իր բոլոր ուժերը։ Նա նշել է, որ դաշինքը զորքեր կամ մարտական ինքնաթիռներ չի ուղարկի՝ Կիեւին աջակցելու համար, հաղորդում է Reuters-ը։
«Ռուսական հարձակումը բացարձակ անընդունելի է։ Ռուսաստանին աջակցում է Բելառուսը»,- ասել է նա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք ցանկանում։ Ռուսաստանն անհապաղ պետք է դադարեցնի պատերազմը եւ իր բոլոր ուժերը դուրս բերի Ուկրաինայից, ապա բարեխղճորեն դիվանագիտական ջանքեր գործադրի»,- հավելել է Սթոլթենբերգը։





























