Իսրայելն աշխատել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից՝ որտեղ հնարավոր է օգնելու համար՝ պաշտպանելով իր շահերը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը՝ ելույթ ունենալով «Մոսադի» գրասենյակում, հայտնում է The Times of Israel-ը։
«Իսրայել պետությունն ամենասկզբից հավասարակշռված եւ պատասխանատու դիրքորոշում է որդեգրել, ինչը մեզ թույլ է տալիս ոչ միայն պաշտպանել մեր շահերը, այլեւ՝ օգնել։ Թույլ է տալիս լինել այն քչերից մեկը, ով կարող է ուղիղ կերպով շփվել երկու կողմերի հետ եւ օգնել, որտեղ դա անհրաժեշտ է: Եվ մենք օգնում ենք՝ հանգիստ»,- ընդգծել է Իսրայելի կառավարության ղեկավարը։





























