Բենզինը եւ դիզվառելիքը ներկրվում են հիմնականում Ռուսաստանից եւ Իրանից, քիչ քանակությամբ՝ Ռումինիայից եւ Բուլղարիայից։ Այս մասին մարտի 1-ին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին կա։ ՏՄՊՊՀ նախագահը շտապեց վստահեցնել, որ հանրապետությունում նման բենզին չկա. «Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում այլ ծագման բենզին չկա»,- ասաց Գեւորգյանը։
Նա նաեւ նշեց, որ սահմանին համապատասխան հսկողություն է իրականացվում, այդ թվում՝ ԵԱՏՄ մաքսային ռեժիմի շրջանակում։




























