Մեծ Բրիտանիան իր նավահանգիստներ Ռուսաստանի հետ կապ ունեցող բոլոր նավերի մուտքն արգելող օրենք է ընդունել։
Երեկ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ նավահանգիստներում կարգելվի Ռուսաստանի դրոշով նավերի մուտքը, եւ որ նոր օրենսդրություն է մշակվում:
«Մենք հենց նոր դարձանք առաջին երկիրը, որն օրենք է ընդունել, որով ամբողջությամբ արգելվում է Ռուսաստանի հետ կապ ունեցող բոլոր նավերի մուտքը բրիտանական նավահանգիստներ»,- Twitter-ում գրել է տրանսպորտի նախարար Գրանթ Շապսը:





























