Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մարալիկ քաղաքի 27-ամյա մի բնակիչ տանը պահում է թմրանյութ: Փետրվարի 23-ին փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում էլ երիտասարդի տանն ու կից կառույցներում կատարվեց խուզարկություն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին հավաբնի առաստաղի ծածկի տակ և վառելիքի պահեստարանի պատի անցքում:
Խուզարկությանը ներկա երիտասարդի մայրը հայտնեց, որ դրանցից տեղյակ չէ, իսկ որդին մայրաքաղաքում է: Հաջորդ օրը որդին ներկայացել է Անիի բաժին ու հայտնել, որ թմրանյութի հումքը հավաքել է դեռ երեք տարի առաջ՝ վայրաճ կանեփի բույսերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:











