Փետրվարի լույս 25-ի գիշերը, ժամը 0.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիսի բնակիչ 57-ամյա մի տղամարդ:

Ոստւիկանները պարզել են, որ Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում տուժածի մեքենայում վիճաբանություն է եղել նրա եւ 44-ամյա համաքաղաքացու միջեւ, վերջինս դանակահարել է 57-ամյա տղամարդուն:

Նույն օրը գիշերը ժամը 2-ին 44-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ բերման է  ենթարկվել: