Կանադան կդիմի Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ խնդրելով հետաքննել Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ հանցագործությունները, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, փոխանցում է Reuters-ը։
ՄՔԴ-ի դատախազության գրասենյակը հայտարարել է, որ կպահանջի դատարանի թույլտվությունը՝ Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար՝ հարեւան երկիր Ռուսաստանի ներխուժելուց մի քանի օր անց:
«Այսօր Կանադան նույնպես Ռուսաստանի դեմ միջնորդություն կներկայացնի Միջազգային քրեական դատարան՝ մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների համար։ Մեզ համար կարեւոր էր ցույց տալ, որ մենք անդրդվելի ենք Ուկրաինային մեր աջակցության հարցում»,- նշել է նա։





























