Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չառլզը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «դաժան ագրեսիա» է անվանել եւ համերաշխություն հայտնել ուկրաինացիներին, հայտնում է AP-ն։
Այդ մասին նա հայտարարել է անցյալ տարի սպանված բրիտանացի պատգամավոր Դեւիդ Ամեսի հիշատակին նվիրված ելույթի ժամանակ։ Նա դա «ժողովրդավարության, բաց հասարակության, բուն ազատության վրա գրոհ» է անվանել եւ համեմատել է Ուկրաինայում իրադարձությունների հետ։ «Մենք տեսնում ենք, որ այսօր Ուկրաինայում ամենաանբարեխիղճ կերպով հարձակվում են նույն արժեքների վրա։ Մեր դիրքորոշումը համերաշխություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր դիմադրում են դաժան ագրեսիային»,- ասել է 73-ամյա Չառլզը։
Թագավորական ընտանիքի անդամները հազվադեպ են միջամտում քաղաքական գործերին՝ հավատարիմ մնալով սահմանադրական այն կանոնին, որ պետք է չեզոք մնան։





























