Եվրամիությունը քննարկում է «ՎՏԲ», «Ռոսիա» եւ «Օտկրիտիե» բանկերի, ինչպես նաեւ «Նովիկոմբանկ»-ի եւ «Պրոմսվյազբանկ»-ի, «Սովկոմբանկ»-ի եւ ՌՖ» բանկերի՝ SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով նախնական ցուցակը։
Դրա տվյալներով՝ ցուցակում ներառված է մի քանի բանկ, որոնց նկատմամբ արդեն իսկ պատժամիջոցներ են մտցվել։ Ընդ որում, ընդգծվում է, որ «Սբերբանկ»-ն ու «Գազպրոմբանկ»-ը ցուցակում չեն հայտնվել։ Փաստաթղթի նախագիծը, ինչպես պարզաբանում է գործակալությունը, դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների միջեւ շարունակվող քննարկումների ֆոնին։




























