Ուկրաինան շտապ կգնի էլ ավելի շատ «Բայրաքթարներ»։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն՝ պատասխանելով բրիտանական լրատվամիջոցների հարցերին, հաղորդում է Telegraf-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանություններն արդեն կապի մեջ են Թուրքիայի հետ՝ կապված հարվածային ԱԹՍ-ների հավելյալ մատակարարումների հետ։
Նա հավելել է, որ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի բավարար թվով օպերատորներ կան, եւ այժմ նրանք վերապատրաստվում են Թուրքիայում։





























