Օսլոյի մերձակայքի երիտասարդական ճամբարում գտնված Վրաստանի քաղաքացուհու ճակատագիրն անհայտ է: Ինչպես հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, Ուտեյա կղզու ճամբարում Վրաստանից երկու աղջիկներ են գտնվել: Նրանցից մեկն արդեն կապվել է հյուպատոսության հետ, իսկ նրա 22-ամյա ընկերուհու ճակատագիրն առայժմ դեռ անհայտ է:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Նորվեգիայի վարչապետի գրասենյակի մոտ հուլիսի 22-ի պայթյունին հաջորդել էր Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող կառավարող Աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարի գնդակոծումը, որի արդյունքում զոհվել էր առնվազն 80 մարդ: Ճամբարում եղել էր ընդհանուր առմամբ 700 մարդ:




























