Մեքսիկան Ուկրաինա ներխուժելու համար որեւէ տնտեսական պատժամիջոց չի կիրառի Ռուսաստանի դեմ, հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը՝ քննադատելով նաեւ սոցիալական ցանցերի գրաքննությունը ռուսական պետական լրատվամիջոցների նկատմամբ, փոխանցում է Reuters-ը։
«Մենք չենք պատրաստվում գնալ որեւէ տնտեսական բռնաճնշման, քանի որ ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր կառավարությունների հետ»,- հերթական ասուլիսում ասել է Լոպես Օբրադորը։
«Ես դեմ եմ, որ Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի լրատվամիջոցները գրաքննության ենթարկվեն»,- ասել է Լոպես Օբրադորը:




























