Ռուսաստանը պետք է դադարեցնի ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները՝ նախքան հրադադարի վերաբերյալ բովանդակալից բանակցություններ սկսելը։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լավ պահպանվող կառավարական օբյեկտում տված հարցազրույցի ժամանակ Զելենսկին ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել ոչ թռիչքային գոտի սահմանել՝ ռուսական օդուժին կանգնեցնելու համար՝ հայտարարելով, որ դա կանխարգելիչ միջոց կլինի, որը դաշինքին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու նպատակ չունի:
Զելենսկին նաեւ ասել է, որ Ուկրաինան իրավաբանորեն պարտվորեցնող անվտանգության երաշխիքներ կպահանջի, եթե ՆԱՏՕ-ն փակի Ուկրաինայի անդամակցության հեռանկարների դուռը։ «Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կլինեն ՆԱՏՕ-ի սահմաններին»,- նշել է նա։





























