Չինաստանի արեւելքում հուլիսի 24-ին երկաթուղային կամրջի վրա կայծակի հարվածի պատճառով կտրուկ կանգ է առել արագընթաց ուղեւորատար գնացքը, եւ վագոնները բախվել են իրար: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, բախման արդյունքում 4 վագոն ընկել է 30-մետրանոց կամրջից: Վերջին տվյալներով` զոհվել է 35, վիրավորվել` 210 մարդ:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:




























