Եվրամիության ֆինանսների նախարարները մարտի 2-ին կքննարկեն Ուկրաինայում պատերազմի տնտեսական հետեւանքները եւ կփորձեն համակարգել իրենց գործողությունները՝ ճգնաժամի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, հայտարարել են ԵՄ ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը։

Տեսակոնֆերանսը, որը պետք է սկսվի ժամը 14:00-ին, նվիրված կլինի Ուկրաինա ռուսական ներխուժման հետեւանքներին՝ ազգային մակարդակում եւ ԵՄ մակարդակում:

Նախարարները կդիտարկեն ԵՄ պատժամիջոցների ազդեցությունը եւ Ռուսաստանի արձագանքը, այդ թվում՝ ընդհանուր ազդեցությունը էներգակիրների գների եւ ինֆլյացիայի վրա։ «Նախարարները կքննարկեն ինչպես համակարգել գործողությունները՝ այս ամենը մեղմելու համար»,- ասել է պաշտոնյան: