Կանադան փակում է իր ջրերն ու նավահանգիստները Ռուսաստանին պատկանող կամ այնտեղ գրանցված նավերի համար, հայտնում է AP-ն։
Տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինա ներխուժման համար, իսկ Կանադան կշարունակի քայլեր ձեռնարկել։
Կանադան արդեն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար եւ հակատանկային զենք ու հրթիռներ է ուղարկում Ուկրաինա։ Կանադան նաեւ արգելել է հում նավթի բոլոր ներմուծումները Ռուսաստանից։





























