Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ուկրաինային եւ Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ «իրենց ներդրումն ունենալ ամբողջ աշխարհում խաղաղության գործում», հայտնում է Reuters-ը։
Անկարայում կայացած մամուլի ասուլիսում Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտի մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ Թուրքիան, որը տասնամյակներ շարունակ ԵՄ անդամակցության թեկնածու է, կաջակցի ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ցանկացած ընդլայնմանը:
Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիայի հայտի նկատմամբ ցուցաբերել «նույնպիսի նրբազգացություն», ինչպիսին ցուցաբերել է Կիեւի անդամակցության հայտի նկատմամբ, եւ անդամ երկրներին քննադատել է «անկեղծ չլինելու» համար։ «Թուրքիային ձեր օրակարգում կներառե՞ք արդյոք, եթե ինչ-որ մեկը հարձակվի։





























