Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ զրուցել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։

«Հենց նոր խոսեցի Ջո Բայդենի հետ։ Քննարկվեց ԱՄՆ-ի առաջատար դերը հակառուսական պատժամիջոցների եւ Ուկրաինային պաշտպանական օգնության հարցում։ Մենք պետք է հնարավորինս շուտ կանգնեցնենք ագրեսորին։ Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է նա Twitter-ում։