Երեւանի կենտրոնական փողոցները վերածվում են «Արմռոբոտիքս» նախագծի շրջանակում պատրաստված ռոբոտների ցուցադրավայրերի: Նախագիծն արդեն անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ: Ինչպես հաղորդում է «Միր»  հեռուստաընկերությունը,  աշխատանքները խիստ տարբեր են` ստեղծված ինչպես կենցաղում օգտագործման, այնպես էլ ականների եւ պայթուցիկների հայտնաբերման համար:

Նրանց հեղինակները պատանի ծրագրավորողներ, տաղանդավոր ուսանողներ  եւ շնորհալի աշակերտներ են: «Այս տարի մենք կազմակերպում ենք ական որոնող ռոբոտների մրցում, արդեն տարեվերջին կհայտարարենք անօդաչուների մրցույթի մասին, այնպես որ առաջընթացն զգացվում է»,-նշում է մրցույթի մենեջեր Մարիամ Նահապետյանը:

Պաշտպանության նախարարությունն արդեն հետաքրքրվել է «Արմռոբոտիքսի» որոշ մշակումներով: Նախագիծն ուղղված է ոչ թե սիրողական ռոբոտատեխնիկայի զարգացմանը, այլ  գիտության,  անվտանգության բնագավառներում, կենցաղում օգտագործման համար նախատեսված կոնկրետ նախագծերի խթանմանը: