Ամերիկյան Boeing կորպորացիան դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների տեխաջակցությունը։ Այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մենք դադարեցրել ենք ռուսական ավիաընկերություններին պահեստամասերի տրամադրումը, դրանց սպասարկումն ու տեխաջակցությունը»,- ասել են ընկերությունում՝ ավելացնելով, որ հիմնական գործառույթները Մոսկվայում դադարեցված են, իսկ Կիեւի գրասենյակը ժամանակավորապես փակ է։

Փետրվարի 28-ին Boeing ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Ուկրաինայում իր գրասենյակի աշխատանքը։

Նախօրեին Եվրամիությունը առեւտրային ավիաընկերություններին սպասարկող լիզինգային ընկերությանը պարտավորեցրել էր մինչեւ փետրվարի 28-ը խզել պայմանագրերը ռուսական փոխադրողների հետ։