Հուլիսի 24 -ի կեսօրին Ճապոնիան անցել է թվային հեռուստատեսության: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ նախագիծն ընդունվել է 2001 թ-ին, ներդրումները կազմել են մոտ 25 մլրդ դոլար: Անալոգային հեռուստաազդանշանից հրաժարվելու համար ճապոնացիներն իրենց տներում տեղադրել են հատուկ ալեհավաքներ: Ներկայումս թվային հեռուստատեսության է անցել տնային տնտեսությունների արդեն 99%-ը: Ճապոնիային ամբողջապես թվային հեռուստատեսության անցնելուն խանգարել են երկրաշարժն ու ցունամին, ուստի հեռուստահեռարձակման կրկնակի համակարգը Ֆուկուսիմա, Իվատե եւ Միյագի նահանգներում կպահպանվի մինչեւ հաջորդ տարվա մարտը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























