Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարներ Էմանուել Մակրոնը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ մարդասիրական օգնության տրամադրումն այդ երկրին։ Համապատասխան հաղորդագրությունը չորեքշաբթի տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը եւ մարդասիրական օգնություն տրամադրման հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում էներգետիկ հարցերի շուրջ։