Թայվանի նախագահ Ցայ Ինվենը, փոխնախագահ Ուիլյամ Լայը եւ վարչապետ Սու Ցեն-Չանգն իրենց ամսական աշխատավարձը կնվիրաբերեն Ուկրաինային, հաղորդում է Reuters-ը։ 

Նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի ժողովրդի վճռականությունը հուզել է ամբողջ աշխարհին եւ Թայվանի ժողովրդին։ 

Այսպիսով, նախագահը, փոխնախագահը եւ վարչապետը համերաշխություն են հայտնում Ուկրաինային, քանի որ ինքը՝ Թայվանը, բախվում է Չինաստանի կողմից ճնշումների։

Այս շաբաթ Թայվանի իշխանություններն արդեն Ուկրաինային են ուղարկել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ 27 տոննա բժշկական պարագաների տեսքով։