Հայաստանի նախագահի ինստիտուտը ներկայացուցչական է։ Ուստի դրա հնարավորությունները կարող են եւ պետք է օգտագործվեն ռազմագերիներին վերադարձնելու համար։ Այս մասին մարտի 2-ին ԱԺ նիստին հանրապետության նոր նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, ասաց թափուր պաշտոնի միակ թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը:
Թեկնածուի կարծիքով, նախագահը կարող է նպաստել ռազմագերիների վերադարձի գործին։ Խաչատրյանը, այնուամենայնիվ, շտապեց նշել, որ գերիների վերադարձը, անհայտ կորածների ճակատագրի պարզումը կառավարության եւ պատասխանատու անձանց ուշադրության կենտրոնում է։ «Նախագահի ջանքերը պետք է լրացնեն այն քայլերը, որոնք արդեն ձեռնարկվում են»,- պարզաբանեց թեկնածուն։
Նա վստահ է, որ բոլոր պետական կառույցների՝ նախագահի, խորհրդարանի եւ կառավարության համատեղ եւ համակարգված աշխատանքն անպայման արդյունք կտա։





























