Հռոմի Տիբուրտինա երկաթուղային կայարանում բռնկված հրդեհը կաթվածահար է արել նրա աշխատանքը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, սա նշանակությամբ երկրորդ տրանսպորտային հանգույցն է Տերմինիից հետո:  Ըստ ոստիկանության տեղեկատվության` հրդեհը բռնկվել է վերակառուցման փուլում գտնվող մասնաշենքերից մեկում: Հրդեհի վայրում 7  հրշեջ հաշվարկ է աշխատում, սակայն դեռեւս իրավիճակը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվել:

Փակվել է նաեւ Հռոմի մետրոպոլիտենի երկու գծերից մեկը: