ԿԺԴՀ-ում, 2010 թ. հոկտեմբերին, հնրավոր է, անցկացվել է հեռահար հրթիռների փորձարկում: Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, Հարավային Կորեայի կառավարության տվյալներով, փորձարկումներն անցկացվել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Տոնչհան բազայում եւ, ենթադրաբար, տեղի են ունեցել այն օրը, երբ ԱՄՆ արբանյակները կարող էին հետեւել դրանց:
Չի հաղորդվում սակայն, թե որ տեսակի հրթիռն է փորձարկվել: Ուշագրավ է, որ փորձարկումների մասին հաղորդագրություններն ի հայտ են եկել ԿԺԴՀ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերությունների հարաբերական բերալավման փուլում:




























