Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները գտնվում են վերջնական փուլում, Մինսկը պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ եւ ցանկացած պահի հանդիպում կազմակերպել։ Այժմ արդեն ավարտվում են վերջնական նախապատրաստական աշխատանքներն»,- չորեքշաբթի Twitter-ում գրել է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակ Անատոլի Գլազը։





























