Դեռ հայտնի չէ, թե երբ կկայանան նոր բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։

«Այժմ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ մի դեպքում պատրաստ չենք որեւէ վերջնագիր ընդունել  Ռուսաստանի կողմից։ Իսկ թե երբ կկայանան նոր բանակցությունները, դեռ հայտնի չէ»,- ասել է Կուլեբան։

Նա հավելել է, որ ռուսների պահանջները նույնն են մնում: