Փետրվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Համաձայն հաղորդման՝ փետրվարի 6-ից 13-ը Գորիսի Վանքի տափ փողոցի կիսակառույց շինությունից էլեկտրական գործիքներ էին գողացել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի համայնքային ոստիկանները բացահայտեցին գողությունը՝ պարզելով կասկածվողի ինքնությունը։ Փետրվարի 22-ին գորիսցի 17-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա անցած տարվա դեկտեմբերին Գորիսի տարբեր թաղամասերում կայանված 4 մեքենայից մարտկոցներ էր գողացել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։











