Դուբայի Mashreq բանկը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահին մասնավոր բանկերից մեկը, դադարեցրել է ռուսական ֆինանսական հաստատությունների վարկավորումը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:

Դրանց տվյալներով՝ վերջին տարիներին Mashreq-ը զգալիորեն մեծացրել է իր միջազգային վարկային պորտֆելը զարգացող շուկաներում, այդ թվում՝ ռուսական ֆինանսական կառույցներին վարկեր տրամադրելոհաշվին։ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո բանկը որոշեց վերանայել ռիսկային քաղաքականությունը։

Reuters-ը նշում է, որ նախկինում մերձարեւելյան բանկերը չէին սահմանափակում իրենց ներկայությունը ռուսական ֆինանսական շուկայում՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների տակ հայտնվելու մտավախության պատճառով: Ընդ որում, աղբյուրներն ընդգծել են, որ Ռուսաստանից ֆինանսական կազմակերպությունների վարկավորումը դադարեցնելու որոշումը Mashreq-ի ղեկավարության կողմից կայացվել է ռիսկերը նվազեցնելու նպատակով եւ պայմանավորված չէ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի որեւէ ցուցումով կամ առաջարկությամբ։