Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին էլ չի լսում: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ մեկի ազդեցության տակ չի ընկնում, նա բոլորին լսում է, վերլուծում ու իր որոշումը կայացնում։ Պատգամավորը վստահ է, որ հազարավոր մարդիկ գիտեն այդ մասին։ «1990-ականներին նույնպես բազմաթիվ խոսակցություններ կային, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Վանո Սիրադեղյանի (այն ժամանակվա ՆԳՆ ղեկավար-խմբ.) մոտ է աշխատում։ Այս ամենը խանգարում է պետության զարգացմանը։ Բոլորը գիտեն, թե ով է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Սուքիասյանը։

Պատգամավորը խոստովանեց, որ տասնյակ սխալներ են թույլ տրվում, այդպես է եղել նաեւ նախկինում։ «Բայց հիմքն ուրիշ է: Այսօր Հայաստանի արժեքը ժողովրդավարության բարձր մակարդակն ու կոռուպցիայի ցածր մակարդակն է»,- հավելեց նա։