ԱԻՆ փրկարարներն այսօր հայտնաբերել են «Բուլղարիա» ջերմանավի ուղեւորներից հինգի  մարմինները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»,  նրանցից երեքի ինքնությունը հաստատվել է հատուկ նշանների շնորհիվ: Զոհվածների լուսանկարները հարազատներին դեռեւս չեն ներկայացվել:

Հաղորդվում է, որ զոհերի թիվը հասել է 119-ի, եւս երեք մարդ անհետ կորած է համարվում: