Իտալական Eni նավթային հսկան հրաժարվել է մասնակցել «Կապույտ հոսք» գազատարի ծրագրին։ Գազատարն օգտագործվում է Ռուսաստանից Թուրքիա բնական գազ տեղափոխելու համար։

Eni-ն մտադիր է վաճառել ընկերության իր 50 տոկոս բաժնեմասը, հաղորդում է Agence France-Presse-ը։ 

Համաշխարհային էներգետիկ ընկերությունները, ներառյալ՝ Shell-ը եւ BP-ն, նույնպես հայտարարել են, որ դուրս են գալիս Ռուսաստանում կամ ռուսական ընկերությունների հետ կապ ունեցող նախագծերից՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով:

Ֆրանսիական էներգետիկ հսկան՝ TotalEnergies-ն, այլեւս կապիտալ չի տրամադրում Ռուսաստանում նոր նախագծերի համար, սակայն չի հրաժարվի ընթացիկ նախագծերից: