Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պայմանավորվել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ընդլայնվեն՝ առաջիկա օրերին նախագահ Վլադիմիր Պուտինի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար։

«Վարչապետը հեռախոսով նախագահ Զելենսկուն ասել է, որ Մեծ Բրիտանիան այսօր հավաքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի այսօրվա նիստին Ռուսաստանի հնարավորինս խիստ դատապարտումն ապահովելու համար»,- հավելել է Դաունինգ Սթրիթի ներկայացուցիչը: