Հայաստանի պաշտպանունակության բարձրացումն առաջնահերթություն է մնում պետության համար: Այնուամենայնիվ, հարեւանների հետ պետք է խաղաղ ապրել։ Այս մասին մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հանրապետության նոր նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը:

Թեկնածուի խոսքով՝ Հայաստանում տնտեսական հաջողությունների կարող են հասնել միայն այն դեպքում, երբ գործի անվտանգության համակարգը։ «Երբ մենք մեզ ապահով զգանք, երբ տարածաշրջանում պատերազմի վտանգ չլինի, երբ սահմանները բացվեն»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ պետք է տարածաշրջանում կայունության հաստատման ձգտել։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ թեկնածուի, վկայում են այն մասին, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Հայաստանը, ըստ Խաչատրյանի, չպետք է մեկուսացված լինի. «Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը դրա լավագույն հաստատումն էր»,- նշեց նախագահի թեկնածուն։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգին, ապա, ըստ քաղաքագետի, ինքը լիովին աջակցում է դրան, քանի որ երկրի զարգացման այլ ճանապարհ չի տեսնում։