Ղազախստանը կքննարկի հակաճգնաժամային գործողությունների ծրագիրը՝ հակառուսական պատժամիջոցների խստացման պայմաններում։Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Բերիք Ուալին, հաղորդում է Tengrinews.kz-ն։
«Նախատեսվում է դիտարկել հակաճգնաժամային գործողությունների ծրագրի մշակումը աշխարհքաղաքական իրավիճակի սրման եւ հակառուսական պատժամիջոցների խստացման պայմաններում։ Կլսվեն վարչապետ Ալիխան Սմայիլովի եւ Ազգային բանկի նախագահ Գալիմժան Պիրմատովի զեկույցները»,- Facebook-ի իր էջում գրել է Ուալին։





























