Ուկրաինայում բնակվող հայերի խնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են։ Այս մասին մարտի 2-ին կառավարության ժամի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ ՀՀ իշխանությունն անում է իրենից կախված ամեն ինչ։
«Չեմ կարծում, թե կա հարց, որը Հայաստանն ի վիճակի չէ լուծել՝ իր քաղաքացիների կարիքներին համապատասխան։ Սա միանշանակ է»,- ասաց նա։
Ուկրաինայի հայերի հետ կապված ընթացիկ հարցերը, ինչպես նշեց Գրիգորյանը, կառավարության օրակարգում են եւ քննարկվում են ամենօրյա ռեժիմով։





























