Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքի անկումն «էմոցիոնալ» բնույթ է կրում։ Այս մասին մարտի 2-ին կառավարության ժամին Ազգային ժողովի նիստին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխխոսնակը պարզաբանեց, որ դա էմոցիոնալ երեւույթ է, որը հիմնարար երեւույթներ չի պարունակում։ «Վստահ եղեք, որ դա հենց այդպես է։ Որեւէ մակրոտնտեսական փոփոխություններ, որոնք կնպաստեին դրամի արժեզրկմանը, չեն եղել»,- վստահեցրեց Գրիգորյանը։
Նշենք, որ ՀՀ արժույթի շուկայում 2022 թվականի մարտի 2-ին ձեւավորված դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 489.36 դրամ է կազմել։ Օրական աճը 4.5 դրամ է կազմել:











