Հայ-վրացական սահմանին հուլիսի 24-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, Վրաստանի հարավային շրջաններում` Սամցխե Ջավախքում զգացվել են 3,5 բալ ուժգնությամբ ցնցումներ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ախալքալաքից 18 կմ հեռավորության վրա:
Զոհեր եւ ավերածություններ չկան:




























