Իտալական «Rbd Anema e Core» լցանավը Գվինեական ծոցում բռնագրավվել է ծովահենների կողմից: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, 23 հոգանոց անձնակազմում 20-ը ֆիլիպինցի,  2 -ը իտալացի նավաստիներ են եւ կապիտանը, որը Ռումինիայի քաղաքացի է: Հայտնի չէ` նավի վրա եղել է զինված պահակազոր, թե ոչ:

Բանակցությունների համար Իտալիայի ԱԳՆ-ն  ստեղծել Է ճգնաժամային խումբ, որն արդեն կապվել է նավի սեփականատերերի հետ: Առայժմ չի հաղորդվում` ծովահենների հետ բանակցություններ վարվում են, թե ոչ: