ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը «Հոլոքոստ» է անվանել եւ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները։
Fox Business-ին տված հարցազրույցում նախկին նախագահն ասել է, որ Ռուսաստանը պետք է «դադարի սպանել այդ մարդկանց» եւ առաջարկել է գործարք կնքել՝ հակամարտությանը վերջ տալու համար:
«Դուք պետք է պայմանավորվեք։ Նրանք պետք է դադարեն սպանել այս մարդկանց»,- ասել է Թրամփը։ Բայց նրանք չեն հարգում Միացյալ Նահանգներին, իսկ Միացյալ Նահանգները ոչինչ չի անում դրա դեմ: Դա... դա Հոլոքոստ է: Դա սարսափելի է»։
Խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին՝ Թրամփը նշել է, որ այդ որոշումը պետք է կայացվի։ «Հիմա «այո» ասելը շատ ավելի հեշտ կլիներ, քան վեց ամիս առաջ»,- ասել է Թրամփը՝ խոսելով այդպիսի հնարավորության մասին:





























