Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Կիեւի՝ իր դեսպանին Թբիլիսիից հետ կանչելու որոշումը, հաղորդում Грузия-онлайн-ը։

Նա նշել է, որ որոշումը համարում է հապճեպ, ինչ-որ չափով զգացմունքային, եւ խնդրել է ավելի խորը վերլուծել, թե ինչ ասոցիացիաներ է առաջացնում հասարակության եւ միջազգային հանրության շրջանում։

Նա հույս է հայտնել, որ դեսպանը շուտով կվերադառնա եւ կշարունակի կատարել իր պարտականությունները։  

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել դեսպանին խորհրդակցության համար։