Թուրքիայի հետ լարված հարաբերությունները բարելավելու Իսրայելի ցանկացած փորձ չի իրականացվի Կիպրոսի հետ նրա «ռազմավարական հարաբերությունների» հաշվին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ ելույթ ունենալով Կիպրոսի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո, հայտնում է AP-ն։
Նրա խոսքով՝ ինքը գիտի, որ Թուրքիա հաջորդ շաբաթ կատարելիք իր այցը նյարդայնացրել է Կիպրոսին, որը Անկարային մեղադրում է ամբողջ կղզին տիրելու փորձի մեջ:
Հերցոգը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ասել է, որ «իմ այցը եւ դրան հաջորդող ոչինչ կապված չի լինի ձեր երկրի հետ ռազմավարական հարաբերությունների հետ»:
Նա վստահեցրել է, որ Իսրայելը ձգտում է ամրապնդել հարաբերությունները եւ երկխոսություն վարել բոլոր ժողովուրդների եւ բոլոր հավատքների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, որին նա անվանել է «շատ կարեւոր հարեւան, որը հսկայական ազդեցություն ունի մեր կյանքի վրա շատ ոլորտներում»։ «Մենք պետք է․․․ հնարավորինս նվազեցնենք լարվածությունը եւ անցնենք իրական երկխոսության, որն անպայման կներառի կլիմայական եւ տնտեսական հարցերը»,- ասել է Հերցոգը:





























